Գլխավոր էջ Գլխավոր Մաքիավելլիից մի երկու տող բան են կարդացել և ուզում են կամք ցույց...

Մաքիավելլիից մի երկու տող բան են կարդացել և ուզում են կամք ցույց տալ․ փաստաբան

451
0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշել է , որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար չի տարվել։ Սին ու գիտականորեն չապացուցված , չհիմնավորված փորձեր ունենք, որոնց արդյունքում խայտառակ ցուցանիշներ են գրանցվում և տնտեսության անկում։

« Դիլետանտների կառավարության պայմաններում ունենք այն՝ ինչ ունենք։ Ենթադրենք, այլ իշխանություն ունենք, նորմալ կառավարություն է ու պահանջում է դիմակ կրել, միևնույնն է հասկանալի չէ դիմակ կրելու պահանջը։ Ինչու՞ հաշվի չեն առնում եղանակային պայմանները և ի վերջո ինչու՞ կրել բացօթյա տարածքներում ։ Դա ծիծաղելի է, քո ընտանիքով ինչ որ տեղ ես գնում ու պահանջում են դիմակ կրել։ Ձախողված կառավարությունը ճնշում է գործադրում հասարակության վրա, ասելով՝ չեք կրում, դրա համար էլ վարակվում եք։ Ձեզ խաբում են։ Այո, տրանսպորտում ու փակ տարածքներում կարելի է կրել, բայց հատկապես բաց տարածքներում դա ավելի շատ վնասում է»,-նշեց փաստաբանը։ Աթանեսյանի հավաստմամբ՝ գիտականորեն ապացուցված չէ դիմակ կրելու արդյունավետությունը, հակառակը՝ շատ բժիշկներ ասում են վնաս է դիմակի կրումը, սա ընդամենը հնարք է, որպեսզի ձախողումները բարդեն մեր վրա, ինչու՞ ոչ, որպեսզի դիմակները վաճառվեն։

«Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է, սա օդակաթիլայինով տարածվող հիվանդություն է և մենք բոլորս ունենք հիվանդանալու հավանականություն և կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու անհրաժեշտություն, այսինքն բնական ճանապարհով վարակվելու ենք, կապ չունի դա որ դարում կլիներ։ Ինչպես որ այն ժամանակ էին մարդիկ անպաշտպան հիվանդությունների նկատմամբ, այնպես էլ հիմա է»,- ասաց Աթանեսյանը։

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու բերման ենթարկված մարդկանց, փաստաբանը նշեց, թե որքան էլ մարդկանց բերման ենթարկեն, միևնույնն է՝ լռեցնել հնարավոր չէ։

«Մարդկանց հնարավոր չէ լռեցնել, սա ևս խոսում է նրա մասին, որ մենք չունենք կառավարման մասնագետներ իշխանության մեջ, իրենց թվում է, որ Մաքիավելիից մի երկու տող բան են կարդացել ու ինչքան բիրտ լինես, քո ասածը առաջ տանես, այդքան դու կիշխես, չնայած հույս ունեմ, որ Մաքիավելլիից մի երկու կտոր կարդացել են( ծիծաղում է)։ Ի դեպ ես դեմ եմ մաքիավելլիական կառավարմանը, սա ընդամենը այդ տգիտությունն է, թե ճնշենք, ցույց տանք՝ կամք ունենք․ դա կառավարման տեսակետից իմաստ չունի»,-հավելեց մեր զրուցակիցը։ Վերջում նա նշեց, թե բոլորին զայրացնում է, որ իշխանական պատգամավորները կարող են քեֆ անել, ուրախանալ, բայց քաղաքացիներին դա չի կարելի, քաղաքացիները յուրաքանչյուր սխալի համար տուգանվում են։

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ