Գլխավոր էջ Գլխավոր Ճապոնիայի կառավարությունը գործարարներին առաջարկում է կորոնավիրուսի թեստ հանձնել նախքան նրանց երկրում հայտնվելը

Ճապոնիայի կառավարությունը գործարարներին առաջարկում է կորոնավիրուսի թեստ հանձնել նախքան նրանց երկրում հայտնվելը

504
0

Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը գործարարների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NewsOnJapan-ը:

Ճապոնիայի կառավարությունը գործարարներին առաջարկում է կորոնավիրուսի թեստը հանձնել նախքան նրանց հայտնվելը երկրում: Իշխանություններն այդ մասին բանակցություններ են վարում 16 երկրների հետ, դրանց թվում են Չինաստանը, Թաիլանդը և Վիետնամը:

Պլանավորվում է, որ նոր համակարգը կսկսի աշխատել սեպտեմբերի վերջին: Ճապոնիայի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայում միայն մի քանի հարյուր մարդ հնարավորություն ունի թեստավորում անցնել աշխատանքի գծով արտասահման մեկնելուց մեկ օր առաջ:

Նոր համակարգի շնորհիվ դա հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Տվյալների բազայում կլինի բժշկական հաստատությունների մեծ ցուցակ, որոնք տրամադրում են այդ ծառայությունը: Առանձին օդանավակայաններում նույնպես հատուկ սարքեր կտեղադրեն թեստավորման համար, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ