Գլխավոր էջ Գլխավոր Կարևոր հաղորդագրություն՝ մամուլին

Կարևոր հաղորդագրություն՝ մամուլին

490
0

Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ  Բարսեղյանը մամուլին հաղորդագրություն է տարածել ։

<< 27 Հուլիս, 2020

Այսօրվա հավաքը արտահայտում է բոլոր հավաքվածների մտահոգությունները, կապված արտակարգ դրության հնարավոր երկարաձգման եւ միջոցառումների արգելքի պահպանման հետ։

Այսօր այստեղ են հավաքվել հարյուրավոր ձեռնարկատերեր եվ անհատներ, ովքեր գործունեություն են ծավալում միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Այս ոլորտը ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։

Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ մատակարար բիզնեսներ։
Դրանք են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմի բնագավառը, հյուրանոցային եվ հյուրատնային կոմպլեքսները, այլ բազմաթիվ բիզնեսներ։

Կուզենայի անհատապես նշեի այս ոլորտի բոլոր մասնակիցներին։ Դրանք են՝

• երաժշտական սրահներ
• ակումբներ
• ռեստորաններ
• խնջույքի սրահներ
• ծաղկի աճեցման ֆերմաներ
• միջոցառումների տեխնիկական սպասարկման անձնակազմ
• Խոհարարներ
• Մաուցողներ
• Հարսանյաց սրահներ /զգեստ, աքսեսուարներ/
• Ֆլորիստ դիզայներներ
• Հանդիսավարներ
• Երգիչներ
• Պարի խմբեր
• Դիջեյներ
• Հնչյունային օպերատորներ
• Լուսանկարիչներ և օպերատորներ
• Իվենթ-մենեջմենթի կազմակերպություններ
• Մոդելներ
• Դռնապաններ
• Կայանտեղի սպասարկողներ
• Գեղեցկության սրահներ
• Վարսահարդարներ
• Դիմահարդարներ
• Անիմատորներ
• Ֆուրշետային ծառայություններ
• Տորթերի արտադրություն
• Տուրիստական ընկերություններ
• Հյուրանոցներ

Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտ ամսից մեր բնագավառը փակվեց կառանտինային միջոցառումների կազմակերպման նպատակով։
Մենք բոլորս հայտնեցինք մեր պատրստակամությունը փակվել կառանտինի, կրել ֆինանսական վնասներ, բայց ամեն գնով օժանդակել պետությանը՝ հաղթահարելու երկրին պատուհասած այս արհավիրքին։

Կառանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ Թույլ տերվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ մեր ոլորտի ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի եվ իրադարձությունների իրական պատկերը եվ այլեվս մեր կարծիքով վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը։

Մեր ոլորտի բոլոր ռեստորանային համալիրների սեփակատերերը, որոնք այսօր հավաքված են այստեղ, հավաստիացնում են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել հակահամաճարակային պահանջները, ներառյալ հավելյալ այլ պահանջներ, որոնք կկիրառվեն պարետատան որոշմամբ։

Մեկ անգամ եվս ցանկանում եմ շեշտել այն փաստը, որ քսան հազար հոքանոց ինդուստրիան արդեն հինգ ամիս շարունակ չի կարողանում վաստակել գումարներ մտցված եվ գործող սահմանափակումների պտճառով։

Ուզում եմ հիշեցնել հունիս ամսին սկսված եվ հուլիս ամսի իննին կրկնված Հայաստանի հանրապետության կառավարության շենքի դիմաց հավաքների միակ պահանջը՝

— Մենք խնդրում ենք Հայաստանի հանրապետության կառավարությունից եվ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը եւ երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը

— Արդյոք Հայաստանի հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները եվ ինչ-որ կերպ փոխհատուցել այն, հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։

— Արդյոք Հայաստանի հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը եվ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

Մեկ անգամ եվս ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր պահանջները ապաքաղաքական են։ Նրանք կրում են միմիայն ֆինանսական եվ սոցիալական պահանջներ։

Մեր հիմնական պահանջը, որը պատրաստվելու ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հիմնվում է այն պարզ փաստի վրա, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակել է մեր ոլորտի գործունությունը ամբողջությամբ եվ կառավարությունը պարտավոր է մշակել խրագրեր՝ ուղղված ոլորտին աջակցությանը։ Հիշեցնում ենք, որ սկսել ենք բնագավառի բոլոր բիզնեսների կրած վնասների մաներակրկիտ գույքագրում։

Մեր հետագա քայլերի մասին տեղեկացնելու ենք առանձին հայտարարությամբ>>։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ