Գլխավոր էջ Գլխավոր Սովից երեխաների մահվան ամսական դեպքերն աշխարհում կավելանան 10 000-ով

Սովից երեխաների մահվան ամսական դեպքերն աշխարհում կավելանան 10 000-ով

319
0

Կորոնավիրուսի պատճառով աշխարհում սովից երեխաների մահացության ամսական ցուցանիշը կավելանա 10 000-ով, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հրապարակած տվյալներին:

Ըստ այդ կանխատեսման՝ համաճարակի տարածման պատճառով կաճի նաև սուր սովից տառապող երեխաների ամսական ցուցանիշը՝ ավելի քան 550 000-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով այդ թիվը կաճի 6.6 միլիոնով:

Այս խնդրին հատկապես բախվելու են այն երկրները, որոնք ավանդաբար լուրջ խնդիր ունեն երկրում սովի մակարդակի հետ և համաճարակի սահմանափակումների պատճառով կտրվել են միջազգային շուկաներից:

Ցուցանիշի բարձրացման հավանականությունը լուրջ հետընթաց է համարվում նաև այն պատճառով, որ 1980թ-ից ի վեր սովից երեխաների մահացության ցուցանիշը տարեց տարի նվազել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ