Գլխավոր էջ Նորություններ Լավագույն բնական միջոցները գրգռված աղու համախտանիշի տհաճ ախտանշանները մեղմելու համար

Լավագույն բնական միջոցները գրգռված աղու համախտանիշի տհաճ ախտանշանները մեղմելու համար

777
0

Գրգռված աղու համախտանիշը բավական տհաճ խնդիր է, որը կարող է առաջացնել ցավոտ զգացողություններ ու հոգեբանական ճնշվածության պատճառ դառնալ։ Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում է դեղորայքային բուժում, սակայն կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել բուժումն ու մեղմել հիվանդության տհաճ դրսևորումները։

Օգտագործել ավելի շատ մանրաթելեր

Սննդային մանրաթելերը մաքրում են աղիներն ու մեղմում են գրգռված աղու համախտանիշի տհաճ դրսևորումները։ Բավարար քանակությամբ մանրաթելեր ստանալու համար հարկավոր է հարստացնել սննդակարգն ամբողջահատիկ մթերքով, բանջարեղենով ու մրգերով։

Ավելի շատ ջուր խմել

Ջուրը կարգավորում է աղիների աշխատանքն ու կանխում փորկապությունը։ Սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլն ու տարատեսակ գազավորված ըմպելիքները չեն կարող կիրառվել ջրի փոխարեն, քանի որ դրանք ոչ միայն չեն մեղմում հիվանդության ախտանշանները, այլև կարող են էլ ավելի վատթարացնել հիվանդի ինքնազգացողությունը։

Խուսափել խաչածաղկավոր բանջարեղենից

Բրյուսելյան կաղամբը, բրոկոլին ու խաչածաղկավոր բանջարեղենի այլ տեսակները էլ ավելի են սրում գրգռված աղու համախտանիշի ընթացքը, ուստի այս խանգարման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ բացառել նման մթերքը սննդակարգից։

Պարբերաբար մարզվել

Պարբերաբար սպորտով զբաղվելը խթանում է աղիների կծկման բնական գործընթացներն ու բարելավում է ինքնազգացողությունը, ինչը գիտնականներն ապացուցել են հետազոտությունների միջոցով։

Սահմանափակել կաթնամթերքի գործածությունը

Քիչ քանակությամբ կաթ կամ պանիր ուտելը չի առաջացնի որևէ խնդիր, սակայն չարաշահումը կարող է վնասակար լինել, ուստի գրգռված աղու համախտանիշի դեպքում այս մթերքը հարկավոր է խիստ սահմանափակել։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ