Գլխավոր էջ Գլխավոր «Արմաթ» ինժիներական լաբորատորին ախտահանիչ սարք է արտադրել

«Արմաթ» ինժիներական լաբորատորին ախտահանիչ սարք է արտադրել

951
0

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կողմից պատրաստված ախտահանիչ սարքը՝ թունելը, արդեն տեղադրվել է Վեդիի համայնքապետարանում։  Թեմայի շուրջ MedMedia-ի թղթակիցը զրուցեց Վեդիի «Արմաթ» ինժիներական լաբորատորիաների ղեկավար Օրբել Խաչատրյանի հետ։

«Մոտ երկու ամիս առաջ առաջացավ գաղափարը: Դա սկսվեց այն պահից, երբ  տեսանք միջազգային լրատվամիջոցներից մեկի պատրաստած տեսանյութը նման սարքի մասին։ Միանգամից որոշեցինք, թե որտեղ պետք է տեղադրենք։ Որոշեցինք ու գործի անցանք»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ բացառված չէ, որ այլ հաստատությունների համար ևս պատրաստեն նման սարքեր, ավելին՝ կան նախնական պայմանավորվածություններ։

«Ինժիներական աշխատանքները երկար չեն տևել,  բայց երկար տևեց  օգտագործվող  նյութի քննարկումները։ Երկար էինք մտածում, թե ինչ նյութ պետք է օգտագործել։ Քիմիկոսների առջև դրված էին մի քանի շատ կարևոր խնդիրները։ Այդ նյութը  մաշկը չպետք է գրգռի, աչքի լորձաթաղանթին վնաս չպետք է լինի, հագուստին հետք չպետք է թողնի։ Հետևել ենք այդ բոլոր նորմերին»,-ընդգծեց Խաչատրյանը։

Հետաքրքրվեցինք, թե որքան կարժենա նման սարքի պատրաստումը․«Կոնկրետ այդ մեկը արժեցել է 240 000 դրամ, բայց այդքան գումար ծախսվել է միայն դետալներ, ինչ որ մասեր գնելու համար։ Գինը նաև կարող է կախված լինել սարքի չափից։ Իսկ այս մեկը նվեր է մեր քաղաքապետարանին»։

Լուսինե Մարդոյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ