Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս անվնաս օգտվել համակարգչից. պարզաբանում է օրթոպեդը

Ինչպե՞ս անվնաս օգտվել համակարգչից. պարզաբանում է օրթոպեդը

1025
0

Հետազոտությունները վկայում են, որ մեր օրերում յուրաքանրչյուր երկրորդը համակարգչային կախվածություն ունի: Իսկ թե ինչ հետևանքներ է ունենում նշված երևույթը աողջության վրա, մասնագետները մեկ անգամ չէ որ բաձրաձայնել են: MedMedia.am-ը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Արարատ Նազանյանի օգնությամբ կներկայացնի համակարգչի առջև ճիշտ նստելու և առողջությունը չվնասելու նրբությունները: «Անհրաժեշտ է, որ համակարգչի սեղանի բարձրությունը կազմի 52-60 սմ (մինչև 120 սմ հասակ ունեցող երեխաների համար) և աթոռը այնպես հարմարացրել, որպեսզի սեղանը մարմնից հեռու լինի մոտ 8-10 սմ, ծունկը և կոնքազդրային հոդերը լինեն ուղիղ անկյան տակ, ինչպես նաև արմունկը հենված լինի սեղանին և ծալման անկյունը նույնպես կազմի 90 աստիճան, երբ ձեռքերը դնում եք ստեղնաշարի կամ մկնիկի վրա»,-ընդգծեց Արարատ Նազանյանը: Բժշկի խոսքով աթոռը պետք է այնպես հարմարացրել, որպեսզի կրունկները ամբողջովին դրվեն գետնի վրա: «Ոտքերի կենտրոնները չպետք է գտնվեն աթոռի վրա: Իսկ աթոռի հետևի մասը պետք է հարմարացրել, որպեսզի մեջքը միշտ ուղիղ լինի և անպայման հպված աթոռի հենակին»,-ասաց օրթոպեդն ու շեշտեց, որ համակարգչի էկրանի և աչքերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 50սմ: Բժշկի խոսքով՝ համակարգչի էկրանի վերին հատվածի բարձրությունը պետք է կամ հավասար լինի աչքերին կամ գտնվի աչքերից ներքև: «Հարկ է հաշվի առնել, որ համակարգչի էկրանի լուսավորությունը և գույները պետք է համապատասխանեն սենյակի լույսին: Ցանկալի չէ օգտագործել շատ պայծառ էկրաններ, դրանք կարող են շուտ հոգնեցնել և չորացնել աչքերը»,-ընդգծեց մասնագետը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ