Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի Վրաստանի բոլոր շուկաներում

Կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի Վրաստանի բոլոր շուկաներում

404
0

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է՝  Լիլոյի շուկայում թեստավորվել է 1415 առևտրական, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 5 մարդ:

Գամկրելիձեի խոսքով՝ շուկաների տարածքները ռիսկային են վիրուսի տարածման տեսանկյունից, հետևաբար բոլոր շուկաներում նախատեսվում է իրականացնել PCR թեստավորում:

«Այս երկու կետերը՝ շուկաները և Գարդաբանիի քաղաքապետարանը, առավելագույն ուշադրություն են պահանջում երկրում: Շուկաներն ունեն ամենամեծ շարժունակությունը, այնպես որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք շուկաներին: Խստացվել են ջերմազննումը, սանիտարական կանոնները»,- ասել է Գամկրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ