Գլխավոր էջ Գլխավոր Իտալական կղզիում կորոնավիրուսով վարակվածներ չկան

Իտալական կղզիում կորոնավիրուսով վարակվածներ չկան

552
0

Իտալական Ջիլյո կղզում կորոնավիրուսով վարակվածներ չկան՝ չնայած հիվանդության տարածման համար պայմաններին, հաղորդում է Gazeta-ն՝ Fox News-ի վրա հղումով:

Կղզու բնակիչները մշտապես շփվում են նավահանգիստների մոտ կամ միմյանց կիպ կառուցված տներում:

Կղզու միակ բժիշկ Արմանդո Շիաֆֆինոյին շատ է մտահոգել այն, որ հնարավոր է կորոնավիրուսի բռնկում: ա հայտնել է , որ կղզում կարմրուկը կամ ջրծաղիկը տարածվում են մի քանի օրում:

Միլանի համալսարանի մամոլոգ Պաոլա Մուտին որոշել է պարզել, թե ինչու այս անգամ ոչ ոք չի վարակվել:

Առաջինը դեպքը եղել է այն, որ 60-ամյա տղամարդը մեկնել է կղզի, որտեղ այցելել է իր հարազատներից մեկի հուղարկավորությանը: Նրա մոտ մշտական հազ է եղել: 3 շաբաթ անց նա մահացել է:  Դրանից մի քանի շաբաթ անց կղզի եւս 3 վարակված է ժամանել:

Դրանից հետո այլ դեպքեր են եղել, երբ կղզի վարակվածներ են ժամանել: Սակայն տեղացիներից ոչ ոք չի վարակվել: 800 բնակիչներից 723-ը համաձայնել է հակամարմինների առկայությունը հայտնաբերող թեստ հանձնել, այն հայտնաբերվել է միայն գերմանացի հյուրի մոտ:

Պաոլա Մուտիին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչու ոչ ոք չի վարակվել: Նա ենթադրում է, որ կղզու բնակիչները պարզապես չեն ենթարկվել կորոնավիրուսի ազդեցությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ