Գլխավոր էջ Գլխավոր Ուկրաինայում մեկ օրում մահացել է 16 մարդ

Ուկրաինայում մեկ օրում մահացել է 16 մարդ

327
0

Ուկրաինայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ Վիրուսակիրների թիվը ավելացել է մեկ օրվա կտրվածքով՝ 856-ով։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61 851-ի։ Առողջացածների թիվը գերազանցել է 34 հազարը։

Համավարակի ողջ ընթացքում մահացությունների թիվը կազմել է 1551 մարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին աշխարհում կորոնավիրուսով վարակման արձանագրված դեպքերի թիվը կազմել է մոտ 15,4 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմել է ավելի քան 630 հազար մարդ, իսկ առողջացածների թիվը մոտ 9,4 միլիոն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ