Գլխավոր էջ Գլխավոր Հնդկաստանում մարդիկ սրբատեղիներ են հիմնել ու աղոթում են «Կորոնա աստվածուհուն»

Հնդկաստանում մարդիկ սրբատեղիներ են հիմնել ու աղոթում են «Կորոնա աստվածուհուն»

618
0

Հնդկաստանը կորոնավիրուսային համավարակից ամենաշատ տուժած երկրներից է, որի բնակիչներից ոմանք վարակից պաշտպանվելու համար դիմում են վերերկրային ուժերի օգնությանը, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ երկրի հեռավոր գյուղերից մեկում մարդիկ երկրպագում են «Կորոնա աստվածուհուն»:

Մի խումբ կանայք Արևմտյան Բենգալիայի գյուղերից մեկում ստեղծել են սրբատեղի, որտեղ երգում են երգեր, մանտրաներ, խունկ են ծխում, տարատեսակ մրգեր ու բանջարեղեն զոհաբերում: Նրանք մտադիր են Կորոնա աստվածուհուն այնքան ժամանակ երկրպագել, քանի դեռ նա չի վերացրել հիվանդությունը:

«Մենք լիահույս ենք, որ Կորոնա աստվածուհին այնպես կանի, որ վարակը մեզ մեկընդմիշտ կլքի»,-ասել է մի 23-ամյա աղջիկ: Մեկ ուրիշն էլ նշել է, որ իրենք այնքան են աղոթելու, մինչև որ աստվածուհին բավարարվի:

Հատկանշական է, որ Հնդկաստանի մեկ այլ քաղաքի՝ Կերալայի բնակիչներից մեկը ևս Կորոնավիրուս աստվածուհուն նվիրված սրբատեղի է ստեղծել և աղոթում է այնտեղ:

«Ես սրբատեղին նվիրում եմ առողջապահական ոլորտի աշխատակիցներին, գիտնականներին, որոնք պայքարում են վարակի դեմ, փորձում են գտնել պատվաստանյութը, ինչպես նաև լրագրողներին, որոնք մեզ վարակի մասին տեղեկություն են տրամադրում»,- նշել է Անիլան Մուհուրթամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ