Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանի «պատասխանը» մեր հոդվածին

Արսեն Թորոսյանի «պատասխանը» մեր հոդվածին

2624
0
Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջը «հայտնի» է նրանով, որ շատ դեպքերում հանրությանը մատուցվող առողջապահության ոլորտին վերաբերվող տեղեկատվությունը առաջին հերթին հրապրակվում է այնտեղ, ինչից հետո նոր Առողջապհության նախարարության ֆեյսբուքյան էջը կիսվում էր այդ տեղեկատվությամբ: Ակնհայտ է, որ անձակենտրոն առողջապահության ձևավորման գրավականներից մեկը հենց այդ երևույթն է, քանի որ Թորոսյանը այդ հրապարակումներով փորձում էր ընդգծել իր անձի կարևորությունը և առաջնահերթությունը:
Երեկ medmedia.am խմբագրությունը ակնարկել էր առողջապահության նախարարի տևական «պասիվ» կեցվածքը սոցիալական ցանցերում և կիսվել իր տիրապետության տակ ունեցած` նախարարի պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությամբ: Այդ հոդվածի հրապարակումից հետո, տարօրինակ զուգադիպությամբ լրատվական դաշտում ի հայտ եկավ նախարարի ծնողների կորոնավիրուսով վարակված լինելու մասին հոդված, իսկ ավելի ուշ նախարարը Առողջապահության նախարարության էջից կիսվեց 1 օրվա վաղեմության գրառմամբ:
Հավանաբար այդ «գործունեությամբ» և ծնողներին քաղաքական պայքարի մեջ ներառելով` նախարարը փերձեց արդարացնել իր «պասիվությունը» համացանցում, սակայն «պասիվության» արդարացումը մի բան է, իսկ սպասվող պաշտոնանկությունը այլ բան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ