Գլխավոր էջ Գլխավոր Մարտունու ԲԿ-ն նվեր կստանա բժշկական սարքավորումներ

Մարտունու ԲԿ-ն նվեր կստանա բժշկական սարքավորումներ

573
0

Մարտունու բժշկական կենտրոնում հուլիսի 24-ին տեղի կունենա բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից։

«ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի ջանքերով և Հիմնադրամի նվիրատուներից ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար, արմատներով Վարդենիկ գյուղից Արթուր Այվազյանի միջոցներով Գեղարքունիքի մարզի բժշկական երկու կենտրոններ կհարստանան COVID19-ի համավարակի դեմ պայքարում խիստ անհրաժեշտ սարքավորումներով և բժշկական նշանակության այլ միջոցներով:

Մարտունու բժշկական կենտրոնին կտրամադրվի մեկ հատ ախտահանող թունել, չորս հատ վրանների համար նախատեսված ախտահանիչ սարք, 20-ական օրինակից բժշկական բազմակի օգտագործման արտահագուստներ և դիմավահաններ անձնակազմի համար, ինչպես նաև  ձեռնոցներ, բժշկական սավաններ:

Նույն փաթեթից՝ այլ խմբաքանակով տրվելու է նաև Վարդենիկի առողջության կենտրոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armenpress.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ