Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ Ռուսաստանի վարչապետը դիմակ չի կրում

Ինչու՞ Ռուսաստանի վարչապետը դիմակ չի կրում

472
0

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը մանրամասն պատասխանել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հարցին, թե ինչու՞ նա դիմակ չի կրում կորոնավիրուսի տարածման ժամանակ՝ շեշտելով, որ շատ է աշխատում չվարակել Պետդումայի պատգամավորներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Չորեքշաբթի Պետդումայում Միշուստինը հանդես է եկել կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցով, ինչից հետո խոսքի իրավունք է վերցրել Ժիրինովսկին։ Նա հարցրել է, թե ինչու վարչապետը դիմակ չի կրում կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը նշել է, որ կաբինետի որոշ ներկայացուցիչներ նույնպես առանց դիմակ են, եւ խորհուրդ է տվել հեռացնել նրանց աշխատանքից: Վարչապետը տեղից պատասխանել է, որ իր «իմունոգլոբուլինները, հակամարմինները» շատ են:

Իր եզրափակիչ խոսքում Միշուստինը վերադարձավ այս հարցին եւ ավելի մանրամասն պատասխան է տվել։

«Մենք շատ զգուշորեն փորձում ենք հետեւել «Ռոսպոտրեբնադզոր»-ի առաջարկություններին․․․ Ամեն դեպքում, ուզում եմ Ձեզ ասել, Վլադիմիր Վոլֆովիչ, եթե դուք պարբերաբար թեստավորվեք իմունոֆերմենտային անալիզով, այսինքն՝ երբ տեսնում եք՝ ունեք արդյոք G իմունոգլոբուլին, որը ես ունեմ, ապա աշխարհում ոչ մի վարակման դեպք չի գրանցվի»,- ասել է Միշուստինը:

Նա հավելել է, որ «շատ է ջանում՝ Պետդումայի պատգամավորներից որեւէ մեկին չվարակելու համար»:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապես Միխայիլ Միշուստինն արդեն վարակվել եւ առողջացել է կորոնավիրուսից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ