Գլխավոր էջ Գլխավոր Ինչպես է իրեն զգում ՄԻԱՎ-ով վարակված երեխան

Ինչպես է իրեն զգում ՄԻԱՎ-ով վարակված երեխան

1137
0

Անհայտ հանգամանքներում ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջկա բուժման մեջ զգալի առաջընթաց է նկատվում։ Նրա կյանքին այժմ ոչինչ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին խոսնակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ այդ դեպքի հետ կապված երկու կարեւոր հարց կա․ առաջինը՝ որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել, երկրորդը՝ ինչպես նրան բուժել։ Առաջին հարցին, Բաբլոյանի խոսքերով, պետք է պատասխանեն իրավապահ մարմիններն ու փորձագետները, որոնք այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Երկրորդ հարցով զբաղվում են «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկները։

Ինչպես նշեց Բաբլոյանը, աղջիկը, դատելով ամեն ինչից, բավական վաղուց է հիվանդացել։ Մայիսին նրա վիճակը վատացել է, նա սկսել է քաշը կորցնել, հրաժարվել սննդից։ Եթե նախկինում նա քայլել է, ապա այդ ժամանակ դադարել է ոչ միայն քայլել, այլեւ նստել։

Օգոստոսի 20-ին աղջկան ծանր վիճակում բերել են հիվանդանոց, եւ բավական արագ բժիշկները նրա մոտ իմունոդեֆիցիտ են կասկածել, իսկ շուտով անալիզները հաստատել են նրանց մտավախությունները։ ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի կենտրոնի գործընկերների հետ համատեղ նրանք նաեւ որոշել են, թե ինչպիսին է աղջկա վիրուսային ծանրաբեռնվածությունը։

Այժմ աղջիկը բուժում է ստանում, նրա իմունային համակարգը նկատելիորեն ամրացել է վերջին շաբաթներին, շատ ցուցանիշներ սկսել են լավանալ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ