Գլխավոր էջ Նորություններ Կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման և բժշկության մեջ ներդրման գործընթացը

Կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման և բժշկության մեջ ներդրման գործընթացը

989
0

Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ կայունության զարգացման հետևանքով այս դեղերը դառնում են քիչ արդյունավետ կամ անարդյունավետ:

Դեղերի նկատմամբ կայունության ձևավորումն ու տարածումը սահմաններ և երկրներ չի ճանաչում և ներկայումս ծանրակշիռ, անհետաձգելի գործողություններ է պահանջում։

Այն առաջանում է այդ դեղերի երկար, սխալ, անհարկի օգտագործման հետևանքով, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերն ու այլ մակաբույծներ փոփոխվում են, կորցնելով իրենց զգայունությունը դրանց նկատմամբ այնպես, որ առաջացրած հիվադնությունները բուժելու համար դառնում են անարդյունավետ, երբեմն փոփոխված մանրէներն իրենց աճի համար ունենում են այդ հակաբիոտիկների կարիքը:

Կայունության զարգացմանը նպաստում են`

  • դեղի սխալ ընտրությունը
  • անհամապատասխան նշանակումները ոչ ճիշտ դեղաչափով
  • բուժման ընդհատումները
  • բուժման ժամկետից շուտ դադարեցումը

Գլխավոր պատճառներից է նաև անասնաբուժարաններում և գյուղատնտեսության մեջ` հակաբիոտիկների անհիմն ու անվերահսկելի կիրառումը, որոնք հանգեցնում են մանրէների կայունացման նոր աղբյուրների ծագմանը:

Ներկայումս կտրուկ կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման և բժշկության մեջ ներդրման գործընթացը, ահա թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում`
«Եթե այսօր հակամանրէային դեղերի կայունության դեմ միջոցներ չձեռնարկենք, վաղը կմնանք առանց դեղերի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ