Գլխավոր էջ Նորություններ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողն ունի գլխուղեղի վնասում, ամեն ինչ արվում է...

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողն ունի գլխուղեղի վնասում, ամեն ինչ արվում է մեր զինծառայողի կյանքը փրկելու համար. Սահակ Օհանյան

552
0

Հյուսիսարևելյան սահմանին մարտական գործողությունների հետևանքով հուլիսի 12-ից մինչև այսօր վիրավորում է ստացել 36 զինծառյող, նրանցից 10-ն են այժմ բուժում ստանում, ժամկետային մեկ զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ժամկետային զինծառայողի վիճակի ծանր լինելը պայմանավորված է գլխուղեղի վնասումով: «Վստահեցնում եմ, որ հանրապետության զինվորական առաջատար մասնագետները մեր կողքն են և ամեն ինչ անում են՝ մեր զինծառայողի կյանքը փրկելու համար»,- ասել է նա:

Օհանյանը տեղեկացրել է, որ որ մյուս ինը զինծառայողները ապաքինվում են և շուտով կվերադառնան շարք, երկու սպաներ բուժում են ստանում այրվածքաբանական կենտրոնում, մյուս պայմանագրային և ժամկետային զինծառայողները կենտրոնական զինվորական հոսպիտալում են: «4 հոգի ունենք ծանր -կայուն վիճակում, բայց դրական դիամիկա ենք նկատում արդեն, մնացածը միջին ծանրության են, վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո կավարտեն իրենց բուժումը և կվերադառնան շարք»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ