Գլխավոր էջ Medmedia TV Մեզ շարեցին պատի տակ ու ցանկանում էին գնդակահարել․ մահվան ճանապարհով անցած բժիշկը

Մեզ շարեցին պատի տակ ու ցանկանում էին գնդակահարել․ մահվան ճանապարհով անցած բժիշկը

10235
0

«Մարմնի ճարտարապետ»․ ահա այսպես են երբեմն դիմում ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Բագրատի Սահակյանին։ Շուրջ 45 հազար վիրահատություն և արկածախնդրությամբ, վտանգներով ու հուզումնալից պահերով հագեցած աշխատանքային ճանապարհ։ Արցախյան գոյամարտ, Սպիտակի ավերիչ երկրաշարժ, 88-ի ցույցեր, Խոջալու․․․Միշտ առաջնագծում, միշտ պացիենտի կողքին․․․1985 թ-ան, մարտի 14, Գնունի Հարությունյան, պացիենտ, ով խորը հիշողություններ է առաջացնում, 12 ժամանոց վիրահատություն, որը ևս մեկ հոգու երջանկացրեց ու ամբողջացրեց։

Մարդկանց օգնության հասնելու ձգտումը գրեթե միշտ բժշկին վտանգների առաջ է կնագնեցրել։ Տավուշի մարզում քիչ է մնացել ընկերների հետ գերի ընկնեն, բայց դա էլ են հաղթահարել։ «Արցախ առաջին անգամ մեկնել է 1990 թվականի ապրիլին սաֆոնովյան օկուպացման շրջանում: Այստեղ ևս բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ