Գլխավոր էջ Գլխավոր COVID 19-ի համար անհարժեշտ հետազոտության գինը

COVID 19-ի համար անհարժեշտ հետազոտության գինը

1079
0

Այսօր՝ հուլիսի 17-ին, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մասանավորապես նշելով․«Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարդիկ անհրաժեշտությունից ելնելով առավել հաճախ են օգտվում բժշկական օգնություն տրամադրող տարբեր հաստատությունների կողմից իրականացվող հետազոտություններից, առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը, որպեսզի համավարակի շրջանակներում իրականացվող հետազոտությունների սակագները վերանայվեն և մատչելի լինեն բնակչության համար»։

Առողջապահության նախարարությունից պատգամավորին պատասխանել են, որ հանրապետությունում  համակարգչային շերտագրում  ախտորոշիչ հետազոտություն իրականացնող մի շարք ընկերություններ, ելնելով համաճարակային իրավիճակից, ինքնուրույն իջեցրել են տվյալ հետազոտության վճարովի գները։

Պատգամավորին ներակայացրել են նաև այդ հաստատությունների ցանկը։ Հետաքրքիր է, որ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարությամբ գործող հաստատությունը՝ «ՄԻԲՍ» ախտորոշիչ կենտրոնը,  այդ ցանկում չկա։ Այնտեղ, ինչպես նախկինում, կրծքավանդակի ՀՇ հետազոտությունն արժե 30 հազար դրամ։

Բացառված չէ, որ նման քաղաքականությամբ կորոնավիրուսի բուժումը դառնա վճարովի։ Հայտնի է, որ հիմա էլ կան վճարովի և անվճար թեստեր։ Այն քաղաքացիները, որոնք չունեն ընդգծված ախտանիշներ, սեփական միջոցներով հիմա էլ կարող են անցնել COVID 19-ի թեստեր։

Մյուս կողմից, գուցե ավելի լավ է, որ «ՄԻԲՍ»-ը չի միացել այդ նախաձեռնությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական կենտրոնը չի պահպանում օրենքով սահմանված նորմերը, ինչպես օրինակ՝ վերակենդանացման բաժանմունքի առկայություն։ Թերևս այս տարբերակով նրանք կյանքեր են փրկում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ