Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պտղի ներարգանդային վարակումը կորոնավիրուսով այնուամենայնիվ հնարավոր է. գիտնականներ

Պտղի ներարգանդային վարակումը կորոնավիրուսով այնուամենայնիվ հնարավոր է. գիտնականներ

525
0

Ֆրանսիայում պլացենտայի միջոցով մորից երեխային SARS-CoV-2 կորոնավիրուսի փոխանցման դեպք է գրանցվել։ Այս կլինիկական դեպքը նկարագրվել է Nature Communications ամսագրում:

Ավելի վաղ գիտնականներն ասում էին, որ պտղի՝ կորոնավիրուսով պերինատալային (ծննդաբերությանը մոտ շրջանում) հնարավոր է: Սակայն հստակ հայտնի չէր, թե երբ եւ ինչպես է դա տեղի ունենում: Մենք չգիտեինք՝ արդյոք վարակումը տեղի է ունենում պլասենցայի միջոցով վիրուսի ներթափանցման պատճառով կամ ծննդաբերության ընթացքում, կամ անմիջապես դրանից հետո։
Նոր կլինիկական դեպք հաստատել է, որ պլացենտայի միջոցով վարակվել հնարավոր է։

«Ցավոք, այս դեպքում վարակման ճանապարհի վերաբերյալ կասկած չկա: Իհարկե, դա հաճախ չի պատահում, բայց կարող է պատահել, եւ բժիշկները պետք է իմանան այդ մասին»,- ասել է Փարիզի Անտուան ​​Բեքլերի անվան հիվանդանոցի (Antoine Béclère Hospital) մանկաբուժական եւ նեոնատալային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Դանիել Դե Լուկան, փոխանցում է Medportal-ը:

Հղի կինը, ում անունը չի նշվում, հիվանդանոց էր տեղափոխվել ուժեղ տենդով եւ հազով, նրա մոտ COVID-19 էր հաստատվել: Վիրուսը հայտնաբերվել է նաեւ հեշտոցային քսուքի մեջ:
Փոքրիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով, եւ անմիջապես անցկացված թեստը ցույց էր տվել, որ նա վարակված է կորոնավիրուսով: Ծնվելուց 3 եւ 18 օր անց վիրուսը դեռ հայտնաբերվում էր երեխայի արյան եւ թոքերից արտազատման մեջ: Նրա մոտ նաեւ հիվանդության դրսեւորումներ են հայտնաբերել նյարդային համակարգից. COVID-19-ով վարակված հասուն մարդկանց մոտ առկա նույն փոփոխությունները հայտնաբերվել են նորածնի ուղեղում։ Գիտնականները մոր պլացենտայում կորոնավիրուսի բարձր մակարդակ էին հայտնաբերել: Այն ավելի բարձր էր, քան ամնիոտիկ հեղուկը, որը շրջապատում է պտուղը, եւ կնոջ արյան մեջ: Դա կարող է վկայել այն մասին, որ վիրուսն ունակ է բազմանալ պլացենտայում եւ ներթափանցել պտղի արյան մեջ:

Այս փաստերի հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ երեխան վարակվել է հենց պլասենցայի միջոցով:

Ծնվելուց վեց օր անց մայրը եւ երեխան լավ առողջական վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ