Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բելգիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ հուլիսի 14-ին մահվան որևէ...

Բելգիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ հուլիսի 14-ին մահվան որևէ դեպք չի արձանագրվել

566
0

Բելգիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ հուլիսի 14-ին մահվան զրոյական ցուցանիշ է արձանագրվել, գրում է Daily Mail-ը։

Բելգիան, որն ամիսներ առաջ կորոնավիրուսի մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատար պետություններից էր, հայտնել է, որ երկրում մարտի 10-ից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում մահվան որևէ նոր դեպք չի արձանագրվել։

Ինչպես շատ եվրոպական երկրներում, Բելգիան կորոնավիրուսի դեմ պայքարի թեժ շրջանում էր գտնվում մարտ և ապրիլ ամիսներին, սակայն խիստ սահմանափակումների շնորհիվ երկիրը կարողացավ կայունացնել համաճարակաբանական իրավիճակը։

Զոհերի ամենօրյա թվի հակառեկորդն արձանագրվել է ապրիլի 12-ին՝ 24 ժամում մահվան 343 դեպք։

Վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 62 781 դեպք, 9787-ը՝ մահվան ելքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ