Գլխավոր էջ Uncategorized Չինաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի 6 դեպք

Չինաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի 6 դեպք

741
0

Չինաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիայի 6 նոր դեպք եւ 4 ասիմպտոմ կրողի, հիվանդանոցներից դուրս են գրվել 19 պացիենտներ, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է , որ բոլոր նոր դեպքերը, այդ թվում՝ ասիմպտոմ կրողները, բերովի են:

Համավարակի ամբողջ ժամանակահատվածում մայրցամաքային Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ընդհանուր 83 611 դեպք, ապաքինվել է 78 693 մարդ, COVID-19-ով 284 պացիենտներ դեռեւս հիվանդանոցներում են, 4 634-ը մահացել է: Բերովի դեպքերը կազմում են 1 988, ապաքինվել է 1 902 մարդ:

Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից սկսել են հրապարակել նաեւ հիվանդության առանց ախտանիշների ընթացքով դեպքերի մասին տվյալները: Անցած մեկ օրում հայտնաբերվել է այդպիսի 4 դեպք, կարանտինից դուրս է եկել 4 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական էր, սակայն հիվանդությանը հատուկ ոչ մի ախտանիշ չէր դրսեւորվել: Հսկողության տակ են շարունակում մնալ 110 ասիմպտոմ վարակակիրներ, սակայն հայտնի չէ, թե համաճարակի ընթացքում ընդհանուր քանիսն են եղել:

Համավարակի ընթացքում Հոնկոնգում հայտնաբերվել է վարակման 1569 դեպք (8 մարդ մահացել է, 1229-ը ապաքինվել), Մակաոյում հայտնաբերվել 46 դեպք (45 մարդ արդեն դուրս է գրվել), Թայվանում վարակվել է 451 մարդ (7-ը մահացել է, 44-ը՝ ապաքինվել):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ