Գլխավոր էջ Նորություններ COVID-19 համավարակի ժամանակ կտրուկ մեծացել է մեռելածնության թիվը

COVID-19 համավարակի ժամանակ կտրուկ մեծացել է մեռելածնության թիվը

539
0

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի ժամանակ կտրուկ մեծացել է մեռելածնության թիվը: Լոնդոնյան հիվանդանոցներից միայն մեկում երեխաները 4 անգամ ավելի հաճախ են մահացած ծնվում, քան նախկինում, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները հղիության ընթացքը համեմատել են մինչեւ համավարակը՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ համավարակի միջնամասում՝ այս տարվա փետրվարի 1-ից հուլիսի 14-ը: Պարզվել է, որ միայն մեկ հիվանդանոցում՝ Լոնդոնի St George’s University Hospital-ում մեռելածնության քանակը մեծացել է 2,38-ից մինչեւ 9,31 դեպք 1000 ծնունդին: Մեռալածին ծնունդ ունեցած կանանց միջին տարիքը կազմում էր 36:

Գիտնականների խոսքով՝ այս վախեցնող վիճակագրությունը, կարող է լինել ինչպես կորոնավիրուսի ուղղակի հետեւանք, այնպես էլ առաջանալ այլ պատճառներով, որոնք դեռեւս պարզված չեն: Ավելի վաղ բրիտանացի բժիշկները զգուշացնում էին մեռելածնության եւ նորածինների մահվան դեպքերի թվի հնարավոր աճի մասին՝ այն մտավախությունների պատճառով, որ բժիշկները կարող են կորոնավիրուսի խնդիրներով զբաղվածության պատճառով աչքաթող անել բարդություններով ընթացող հղիությունները:

Այսպիսի մտավախություններ առաջին անգամ հնչել են դեռեւս մայիսին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությանն առընթեր հատուկ գիտական կոմիտեն գնահատում էր երկրի բնակիչների պլանային զննումների եւ հետազոտությունների թվի զգալի կրճատումը՝ համավարակի դեմ պայքարին բուժանձնակազմի մեծ մասի միանալու պատճառով: Այդ ժամանակ շատ մասնագետներ սկսեցին ասել, որ այս ամենը կարող է անդրադառնալ հազարավոր կանանց մոտ ծանր հղիությունների ընթացքի վրա: Հետազոտության հեղինակները ստացած տվյալները զգուշացնող եւ անգամ վախեցնող են համարում, բայց պնդում են բուժող շատ բժիշկների կողմից նշվող երկրում մեռելածնության թվի անհասկանալի աճի միտումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ