Գլխավոր էջ Նորություններ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 260 հազարը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 260 հազարը

379
0

Համավարակի բռնկումից ի վեր Իրանում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 260 000 դեպք, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2521 նոր դեպք, մահացել է 179 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19-ի հայտնաբերման մասին, հասել է 262 173-ի, զոհերի թիվը՝ 13.211-ի, վերականգնվել է 225.270 մարդ:

Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ թարմացրել է օրական զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնել էին 221 մարդու մահվան մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ