Գլխավոր էջ Medmedia TV Սպորտի ոլորտը լուրջ վնասներ է կրել թագավարակի հետևանքով

Սպորտի ոլորտը լուրջ վնասներ է կրել թագավարակի հետևանքով

1557
0

Համավարակը անհետևանք չի թողել հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Տուժել են մի շարք ոլորտներ և դեռ հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս իրավիճակը։ Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի գնահատականներով մինչ կորոնավիրուսը իրենք ակտիվորեն մասնակցել են մրցաշարերի, Երևանում և մարզերում ունեցել են դահլիճներ, պետական պայմանագրերով պարապմունքներ են անցկացրել նաև դպրոցների դահլիճներում, բայց արդեն հինգ ամիս է 7 դահլիճներից գործում է միայն մեկը։

Մինչ կորոնավիրուսը երեխաները շատ լավ հաճախում էին խմբակներ։ Սակայն համավարակը անհետևանք չի թողել, հատկապես երեխաներին, ծնողները վախենում են․ հանկարծ թագավարակը չթակի իրենց դուռը։ Ինչպես ֆեդերացիայի նախագահն է նշում, ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց, սակայն այս աստիճանի խստացումներ հարկավոր չէին, պետք է մի փոքր թեթեևացնել կարանտինի պայմանները ու հատկապես սպորտի բնագառավառին առավելություններ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ