Գլխավոր էջ Գլխավոր Սեքսոպաթոլոգի 5 խորհուրդը երջանիկ ընտանիքի համար

Սեքսոպաթոլոգի 5 խորհուրդը երջանիկ ընտանիքի համար

673
0

Այսօր ոչ միայն հասարակության, այլև սեքսոլոգիայի համար մտահոգիչ է ամուսնալուծությունների թվի աճը: Մասնագետները պնդում են, որ դեպքերի գերակշիռ մասը կարելի է կանխատեսել և կանխարգելել, երբ ապագա ամուսինները միմյանց լիարժեք ճանաչեն: MedMedia.am-ը զրուցել է Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.,գ.,թ.,դոցենտ Սևադա Հակոբյանի հետ քննարկել է Սեքսոլոգիայի հիմնադիրներից մեկի՝ Գ.Ս.Վասիլչենկոյի առաջարկած ամուսնական 5 գործոնների կոնցեպցիան, որպես ամուր ու ներդաշնակ ընտանիքի ստեղծման հիմնաքար: Անրադառնալով ֆիզիկական գործոնին մասնագետը նշեց, որ ըստ Վասիլչենկոյի, այն ունի զուտ ինտուիտիվ բնույթ. անկախ սեռային պատկանելիությունից՝ մարդը մյուսի մոտ առաջացնում է սիմպատիա կամ անտիպատիա: «Սա անձնային ռեակցիա է, որը որոշվում է արտաքին պատկերով՝ դեմքը, ձայնի տեմբրը, տվյալ մարդուն բնորոշ հոտը, միմիկան, խոսքը և վարքը»,-ասաց Սևադա Հակոբյանը հավելելով.

«Շփումների առաջին իսկ փուլում ձևավորվելով՝ այս գործոնը դրսևորում է բացառիկ կայունություն և պահպանում է իր դրական կամ բացասական երանգը ամբողջ կյանքի ընթացքում»: Երիտասարդների մոտ, զրուցակցի փաստմամբ դա ունի մեծ ազդեցություն, իսկ տարիքի հետ մեծանում է մշակութային գործոնի դերակատարությունը: Ինչ վերաբերում է երկրոդ՝ նյութական գործոնին, բժիշկը հարկ համարեց նշել, որ այն որոշում է ընտանիքի ընդհանուր նյութական կարգավիճակում յուրաքանչյուրի ներդրման փոխհարաբերությամբ, և նաև թե ինչպիսին են նրանց նյութական իմաստով միմյանցից սպասումները և պահանջները:

«Մշակութային գործոնը որոշվում է ամուսինների ինտելեկտուալ-մշակութային պահանջների համընկմամբ: Այս գործոնի դրսևորումը կարող է փոփոխվել կյանքի ընթացքում»,-մեջբերեց սեքսոպաթոլոգը: Խոսելով Վասիլչենկոյի առաջարկած մյուս՝ սեքսուալ գործոնի մասին՝ Սևադա Հակոբյանն ասաց. «Սա որոշում է, թե ինչպիսի սպասումներ ունեն ամուսինները ինտիմ կյանքից, և իրականում դա համընկնում է միմյանց պահանջներին: Այդ գործոն կարող է փոփոխվել՝ կախված տարիքից և սեռական առողջության վիճակից»: Վերջինիս խոսքով՝ եթե տղամարդու սեքսուալությունը 30 տ. հետո դրսևորում է ստերեոտիպային տենդենց՝ պայմանական ֆիզիոլոգիական ռիթմով պայմանավորված սեռական նույնական ակտիվություն, ապա կնոջ սեքսուալության մեջ այդ տարիքից սկսած արտահայտվում են բարձր պահանջներ: Վերջին գործոնը հոգեբանականն է, այն մասնագետի հավաստմամբ հատուկ տեղ է զբաղեցնում՝ կարծես հանդիսանալով յուրահատուկ համակարգող: «Այդ գործոնն է ապահովում մարդու վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորությունների և սեռային դերի ամբողջականությունը»,-ընդգծեց բժիշկն ու շեշտադրեց, որ ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներից հիասթափություն, մինչև ռեալ իրականության մեջ ամուսնու կամ կնոջ ընդունում: Այսինքն ամուր ընտանիքի ձևավորումը շարունակական գործընթաց է:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ