Գլխավոր էջ Գլխավոր Թարմ մրգեր, ջուր․ ինչպե՞ս խուսափել ջրազրկումից

Թարմ մրգեր, ջուր․ ինչպե՞ս խուսափել ջրազրկումից

1044
0

Ինչպե՞ս սնվել և որքան հեղուկ օգտագործել՝ MedMedia-ի թղթակիցը փորձեց պարզել Էնդոկլինոլոգ Թամարա Ջանվելյանից։

«Ամռան ամիսներին նախընտրելի է ավելացնել ջրի քանակը՝ ջրազրկումից խուսափելու համար։ Ինչպես նաև նախընտրելի է ավելացնել թարմ մրգի և բանջարեղենի օգտագործումը։ Սեզոնային մրգերն ու բանջարեղենը լիովին կարող են բավարարել վիտամինների քանակը, հետևաբար լրացուցիչ վիտամին-հաբերի ընդունումը խորհուրդ չի տրվում»,-ասաց նա։

Ջանվելյանը նշեց, որ ցանկալի է օրական օգտագործել 400 գրամ թարմ մինգ-բանջարեղեն․ «Գազավորված ընպելիքներն այնքան էլ նախընտրելի չեն, քանի որ լրացուցիչ կալորիաներ են»։

Նա նաև խորհուրդ տվեց ավելացնել օրական օգտագործվող ջրի քանակը․ «Չկան հստակ նշաններ, որոնք կարող են վկայել, որ օրգանիզմը ջրազրկվում է, պարզապես պետք է ավելացնել ջրի օգտագործումը, քանի որ ամռան ամիսներին քրտինքի միջոցով ավելի շատ հեղուկ ենք կորցնում»։

Ջրազրկումից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում օգտագործել 1,5-2 լիտր ջուր։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ