Գլխավոր էջ Գլխավոր 25-ամյա մի աղջկա կոկորդի մեջ հսկայական որդ է հայտնվել

25-ամյա մի աղջկա կոկորդի մեջ հսկայական որդ է հայտնվել

940
0

Տոկիոյից (Ճապոնիա) 25-ամյա մի աղջկա կոկորդի մեջ հսկայական որդ էր հայտնվելայն բանից հետո, երբ նա ռեստորանում սաշիմի է (ճապոնական ազգային խոհանոցի ուտեստ) կերել, որում հում ձկներ, միս եւ ծովամթերք կա: Այս դեպքը նկարագրված է American Journal of Tropical Medicine and Hygiene կայքում։

Պացիենտը, ում անունը չի նշվում, 5 օր շարունակ ցավեր եւ բորբոքում է ունեցել կոկորդում։ Հուլիսի 8-ին նա գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները Pseudoterranova տեսակի 3.8 սանտիմետրանոց կենդանի որդ են հայտնաբերել նրա կոկորդում: Հիվանդի արյան անալիզը նորմալ է եղել:

Որդին պինցետի օգնությամբ դուրս են բերել հիվանդի բերանի խոռոչից: Դրանից հետո նրա առողջությունը զգալիորեն բարելավվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ