Գլխավոր էջ Գլխավոր Անհնար է տարբերակել թոքաբորբը COVID-19-ի ժամանակ

Անհնար է տարբերակել թոքաբորբը COVID-19-ի ժամանակ

522
0

Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով գրեթե անհնար է տարբերակել թոքաբորբը COVID-19-ի ժամանակ գրիպոզային թոքաբորբից: Այս մասին նշվում է չինական նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է American Journal of Roentgenology- ում:

Ըստ Medportal-ի՝ COVID-19-ի տարածման առաջին ամիսներին ՀՏ-ն լայնորեն կիրառվում էր այս վարակի ախտորոշման համար, քանի որ համարվում էր, որ այն օգնում է տարբերակել կորոնավիրուսային վարակն այլ շնչառական հիվանդություններից, այդ թվում՝ գրիպից:

Սակայն Չինաստանում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՏ-ն չի օգնում տարբերակել թոքաբորբը COVID-19-ի ժամանակ գրիպային թոքաբորբից: Նույնիսկ արհեստական ​​բանականությունը չօգնեց դիֆերենցիալ ախտորոշման անցկացմանը:

ՀՏ-ի պատկերների վրա գիտնականները էական տարբերություն չեն գտել վիրուսային թոքաբորբի երկու տիպերի (գրիպոզայինի եւ կորոնավիրուսայինի), այդ թվում՝ վնասվածքների տեղայնացումը եւ ՀՏ-ի այնպիսի հայտնի ախտանիշի բնույթը, ինչպիսին է խտացումը «փայլատ ապակու» ձեւով։

Վիրուսային թոքաբորբի ՀՏ մանիֆեստացիան կապված է թոքերում վիրուսային վարակի պաթոգենեզի հետ: Ուստի տարբեր վիրուսներից առաջացած թոքաբորբերը կարող են շատ նման ՀՏ ախտանիշներ ունենալ, նշում են հետազոտության հեղինակները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ