Գլխավոր էջ Գլխավոր «Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելը չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք». Արկադի...

«Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելը չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք». Արկադի Խաչատրյան

649
0

Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելու, ինչպես նաեւ դրանց պրոֆիլը պահպանել-չպահպանելու հարցը ինձ համար առաջնահերթորեն ոչ թե պետական գույքի կառավարման, այլ առողջապահական տվյալ ուղղությունների զարգացման պետական ռազմավարության խնդիր է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Այն չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք: Այն առնչվում է տվյալ ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավմանը, կառավարման արդյունավետությանը, սեփականության ձեւի փոփոխությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, տեսլականի առկայությանը:

Կարծում եմ, որ այս հարցերին պետք է նախ եւ առաջ պատասխանի առողջապահության նախարարությունը»:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է մի շարք առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման հարցը՝ առանց գործունեության պրոֆիլը պահպանելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ