Գլխավոր էջ Գլխավոր « Այս ամենը սպասելի էր, քանի կողյուղջրերի մաքրման աշխատանքները պարբերաբար չեն կատարվում»․...

« Այս ամենը սպասելի էր, քանի կողյուղջրերի մաքրման աշխատանքները պարբերաբար չեն կատարվում»․ Կարինե Դանիելյան

577
0

Երեկ ամբողջ օրը Գյումրի քաղաքում հորդառատ անձրև է եղել, որի հետևանքով ամբողջ քաղաքը կորել է ջրի մեջ։ Մեքենաները գերթե ամբողջությամբ ջրի տակ են հայտնվել, մարդիկ որոշ ընթացք մնացել են մեքենաների մեջ։ Անձևրից հետո Գյումրիում սկսել է կարկուտ տեղալ։ Այս ամենը լուրջ հետևանքներ չէր ունենա, եթե Գյումրիում կողույջրերը մաքուր լինեին։ Էկոլոգ Կարինե Դանիելյանը Medmedia.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը սպասելի էր, քանի կողյուղջրերի մաքրման աշխատանքնրը պարբերաբար չեն կատարվում։

« Ես բազմիցս նկատել եմ, որ փողոցը մաքրում են և աղբը լցնում կողյուղաջրեի մեջ։ Մարդիկ էլ միշտ ձեռքի աղբը լցնում են ջրատարերի մեջ, որը շատ մեծ խնդիր է։ Պետք է վերահսկողությունը ակնհայտ մեծացնել, դա կլինի Գյուրիում, Երևանում, թե այլ քաղաքում» ։

Ըստ տիկին Դանիելյանի պետք է լիներ այսպիսի դեպք, ոից հետո բոլորը կզգոնանան և կսկսեն լուրջ վերաբերվել այս հարցին։ Էկոլոգը շատ ահանգստացած է, որ բնական աղետները գնալով աճում են։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ, ում խոսքով երեկվա տեղացած անձրևը աննախադեպ էր, ապրելով Գյումրիում նա նման բան չէր տեսել:

«Հիդրոմեդ կայանից տեղեկություններ են փոխանցել մեզ, համաձայն որոնց հուլիս ամսին տեղումների միջին քանակը 46 մմ է եղել, բայց միայն երեկվա ընթացքում տեղացել է 86 մմ»,- ասաց մամուլի խոսնակը։

Ըստ Սոնա Առաքելյանի Գարեգին Նժդեհի հրապարակում նման իրավիճակ ստեղծվեց, որովհետև տեղացած կարկուտը հետո սառցաբեկորներ դարձավ, իսկ աառցաբեկորները փակեցին ջրատար անցքերը: Բարեբախտաբար ԱԻՆ աշխատակիցները կարողացան մոտենալ մաքրել, որից հետո ջուրը սկսեց հոսքը ու կարողացան ազատվել այդ իրավիճակից: Հորդառատ անձրևի հետևանքով բնակիչները և քաղաքը մեծ վնասներ են կրել՝ մեքենաները մնացել էին ջրի տակ, կարկուտը մեքենաները բավականին վնասել է։ Արդեն այսօր ջրի տակ մնացած մեքենաները հանվել են։ Վերջինիս խոսքով երեկ տեղի ունեցած իրավիճակի ուսումնասիրության և վերլուծության համար այսօր առավոտյան հրավիրել է խորհրդակցություն, համապատասխան պաշտոնյաներին տրվել են հանձնարարականներ, մինչև օրվա վերջ կհասկանան, թե ինչով կկարողանան օգնել բնակիչներին:

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ