Գլխավոր էջ Հարցազրույցներ Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնները, ախտորոշումն ու բուժումը. ներկայացնում է ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնները, ախտորոշումն ու բուժումը. ներկայացնում է ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը

6417
0

Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն է:

Այն ի հայտ է գալիս, երբ կնոջ կրծքագեղձի հյուսվածքի բջիջները ձևափոխվում՝ քաղցկեղանում են և սկսում են անվերահսկելի կերպով բազմանալ և տարածվել ինչպես կրծքագեղձի ներսում, այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս: Այս թեմայի մասին Medmedia-ի թղթակիցը զրուցել է ուռուցքաբան Արթուր Ավետիսյանի հետ:

Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի նախանշանները

— Ցանկացած փոփոխություն կրծքագեղձում պետք է անմիջապես կնոջն ուղղորդի բժշկի մոտ։ Կլինի դա պտուկից արտադրություն, կրծքում շոշափվող գոյացություն, կրծքի ձևի փոփոխություն, խրոնիկական ցավ, մաշկի հաստացում կամ կարմրություն։

Կրծքագեղձի հետազոտությունները պետք է լինեն պարբերաբար, առանց սպասելու որևէ փոփոխության, որովհետև այն պահին երբ կինը ուռուցքը ինքնուրույն է հայտնաբերում, ուրեմն հնարավոր էր շատ ավելի վաղ հայտնաբերել։

Օրինակ 45 տարեկանից հետո տարին մեկ անգամ, մինչև 45 միգուցե տարին երկու անգամ,  ռիսկի խմբում գտնվող կանայք, որոնք օրինակ ունեն ժառանգական նախատրամադրվածություն՝ էլ ավելի հաճախ:

Որքանո՞վ է արդյունավետ քիմիաթերապիան վիրահատությունից հետո նշանակելիս, ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենում հիվանդի օրգանիզմի վրա։

— Քիմիաթերապիան կարող է լինել նախավիրահատական և հետվիրահատական, անգամ կարող է նշանակվել առանց վիրահատության։ Կրծքագեղձի ուռուցքները տարբեր են լինում, ամեն ուռուծքի ենթատեսակը ունի իր բուժման ձևը, մի դեպքում քիմիաթերապիան անհրաժեշտ է, մյուս դեպքում նա էֆեկտիվ չէ և չի նշանակվում, միայն մանրակրկիտ ստուգմներից հետո հավաքվում է  բազմադիսցիպլինար խումբ, և կազմվում պացիենտի բուժման պլանը, որն համապատասխանում է ընդունված ստանդարտներին, բայց միևնույն ժամանակ հատուկ է անձի համար։

Քիմիաթերապիայից հետո լինում  են  ծանր կողմնակի ազդեցություններ գոնե որոշ չափով հնարավոր է խուսափել դրանցից։

— Քիմիաթերապիան ունենում է իր կողմնակի ազդեցությունները, որոնց մասին բժիշկը զգույշացնում է պացիենտին, և որոշակի դեղամիջոցներով շտկում կամ կանխարգելում կողմնակի ազդեցությունները։ Քիմիաթերապիային զուգահեռ, ընթանում է դեղորայքային բուժում, կան պացիենտներ ովքեր բավականին թեթև են տանում քիմիան։

Ճի՞շտ է արդյոք “No tuch” ձեռք չտալ վիրաբույժական եղանակը։ Ասում են պետք չէ ձեռք տալ ուռուծքին և այն չի արթնանա։

— Իհարկե ճիշտ չէ այդ մոտեցումը, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ամբողջ աշխարհի բոլոր ուռուցքաբանական կենտրոնները պետք է փակվեն։ Դա բացատրվում է միայն «հարևան-բարեկամ խորհրդատուների» կողմից․ Չկան դրա հիմնավոր ապացույցներ։ Եղել են հետազոտություններ, որոնք փորձել են պատզել այդ հարցի պատասխանը, հետազոտությունների ճնշող մեծամասնությամբ ապացուցվել է որ, չկա նման բան և դա հերթական միֆ է կրծքագեղձի քաղցկեղի մասին»։ Հենց երեկ ինձ դիմել էր մի 38 տարեկան աղջիկ կրծքագեղձի քաղցկեղով, ով փորձել է բուժել ինքն իրեն բույսերով և սովաբուժությամբ ու կորցրել է մոտ 1.5 տարի: Այս ընթացքում իր քաղցկեղը առաջին փուլից դարձել էր երրորդ փուլ: Սա չի կարող բացասական չանդրանառնալ բուժման արդյունքների վրա:

Արդյոք վտանգավո՞ր է վիրահատությունից հետո պլաստիկ վիրաբույժին դիմելը: 

— Վտանգավոր չէ և կարելի է դիմել, բայց հիմա մենք ավելի շատ գերադասում ենք, որ նախկին տեսքը պահպանվի հենց առաջին վիրահատության արդյունքում, կամ կատարում ենք օնկոպլաստիկ վիրահատություն, ուռուցքը հեռացնելուց բացի, շտկվում է նաև կրծքագեղձի ձևը, կամ պլաստիկ վիրաբույժների հետ միասին ենք վիրահատում։ Առաջնահերթությունը բնականաբար տալիս ենք ուռուցքի բուժմանը և երկրորդ, բայց ոչ պակաս հերթին խնդրի էսթետիկական կողմին»։

Ինչո՞վ է պայմանավորված քաղցկեղով հիվանդների թվի աճը։

— Նախ նշեմ, որ այդ միտումը կա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարում: Ու Հայաստանը այս հարցում որևէ առանձնահատուկ տեղ չի զբաղեցնում: Ամենից հաճախ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է 45-60տ. հասակում: Այդ քաղցկեղի ռիսկի գործոններից են՝ ճարպակալումը, գիրությունը, նստակյաց, պասիվ ապրելակերպը, ալկոհոլի չարաշահում, երկատարիների դաշտանային ժամանակաշրջանը, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը ընտանիքի անդամների մոտ, հատկապես մինչև 45տ., ուշացած առաջին հղիությունը, երիտասարդ տարիքում հակաբեղմնավորիչների շատ երկարատև օգտագործումը և այլն:

Արդյոք քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից։

—  Այո ճիշտ է, մարդը չպետք է վարի նստակյաց կյանք, պետք է հետևի իր սննդակարգին, չծխի, անկոհոլը չչարաշահի, զբաղվի սպորտով։ Ցավով պետք է ասեմ, որ եթե անգամ այս բոլոր կանոնները պահպանվի միևնույնն է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը չի նվազի ավելի քան 30 տոկոս և հենց այդ պատճառով հորդորում ենք կանանց հետազոտվել տարին մեկ անգամ»։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ