Գլխավոր էջ Նորություններ Բուժհաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է հանդիպում-քննարկում. ԱԱՏՄ

Բուժհաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է հանդիպում-քննարկում. ԱԱՏՄ

1240
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հանդիպում-քննարկում էր կազմակերպել Արարարտի մարզի բուժ հաստատությունների ներկայացուցիչների համար։
Հանդիպման ընթացքում մասնավորապես ներկայացվեց այն իրավական ակտերի շրջանակը որոնք ընդգրկված են պլանային ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերում՝ արտահիվանդանոցային և հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման համատեքստում։

ՀՀ ԱԱՏՄ Բժշկական սպասրկամ վերահսկողության վարչության պետ Մարինա Սամսոնյանն ու վարչության աշխատակից Աննա Մերգելյանը ներկայացրեցին նաև կանանց կոնսուլտացիայում, գինեկոլոգիական կաբինետներում ու բաժանմունքներում շրջանառվող փաստաթղթերի հաստատված ձևաչափերը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակները և ծավալները:

Իրազեկման միջոցառման հաջորդ հատվածում ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Եկատերինա Մելքումյանը ներկայացրեց «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. դեկտեմբերի 10-ի N 48-Ն հրամանը:

Նշված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար։
Նորմերի ճիշտ կիրառումը հնարավորություն կտա խուսափելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումից:
Հանդիպումն ավարտվեց մասնակիցների և ԱԱՏՄ ներկայացուցիչների միջև ծավալվեց ակտիվ քննարկումներով:

Տեսչական մարմնի մասնագետները բուժ հաստատությունների աշխատակիցներին հորդորեցին բոլոր հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել ԱԱՏՄ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ