Գլխավոր էջ Նորություններ Հակաբիոտիկներ. Կիրառե’լ պատշաճ

Հակաբիոտիկներ. Կիրառե’լ պատշաճ

1109
0

Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:

Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է, բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների:

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ