Գլխավոր էջ Գլխավոր Ոստինությունը կառավարության շենքի մոտից “հնձեց-տարավ” քաղաքացիներին

Ոստինությունը կառավարության շենքի մոտից “հնձեց-տարավ” քաղաքացիներին

1364
0

Կորոնավիրուսի համավարակը անհետևանք չի թողել նաև ռեստորանային համակարգում աշխատողներին։ Հանդիսավարները, երգիչները, դիջեյներն ու մատուցողները արդեն 5-րդ ամիսն է առանց աշխատանքի են մնացել։ Նրանք, այսօր՝ հուլիսի 9-ին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց, բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները և կառավարության անդամներին առաջարկելու՝ վերսկսելու իրենց աշխատանքը։

«Լավ, ինչքա՞ն պետք է մնանք առանց աշխատանքի, մենք օրավարձով աշխատողներ ենք ու պետությունից ոչ մի աջակցություն չենք ստացել։ Այսօր եկել ենք կառավարությանը առաջարկելու մեր տարբերակները և սոցիալական հեռավարություն պահպանելով՝ վերսկսենք մեր աշխատանքը։ Ոչ ոք հաշվի չի առնում, որ մենք էլ ունենք վարկեր ու ինչպե՞ս ենք այդ գումարները վճարելու։ Սա արդեն կլոունադաի է նմանվում։ Դիմակ կրենք ու վե՞րջ, սոված ծարավ տանը նստե՞նք »,-Medmedia.am-ի հետ զրուցում ասաց ռեստորանային համալիրներից մեկում աշխատող մի կին։

Մինչ ռեստորանային համակարգում աշխատողները կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, ոստիկանության աշխատակիցները ակտիվորեն անցան մարդկանց «հնձելու» գործընթացի։

Երգիչները, հանդիսավարներն ու ռեստորանի տնօրենները մինչ զրուցում էին լրագրողների հետ և բարձրաձայնում իրենց հուզող խնդիրները, ոստիկանության ներկայացուցիչները բերման ենթարկեցին նրանց։ Կին, թե տղամարդ, ոստիկանությունը հաշվի չառավ, ում ձայնը լսելի էր՝ միանգամից բերման էին ենթարկվում։

Իսկ «Ռեստորանների հայկական միության» համակարգող Աշոտ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության ներկայացուցիչները բավարար պատասխան չտվեցին իրենց և կոմպրոմիսի ոչ մի եզր չեղավ։

«Այս պահին ես հեռանում եմ և կփորձեմ հասկանալ, թե երբ է հստակեցում լինելու կառավարության գործունեության գործելաոճի մեջ։ Եկեք հարգենք ոստիկանների պահանջը, մեր պահանջները տնտեսական են, պահանջում ենք բացատրել, թե երբ է ազատականացվելու տնտեսությունը, թույլ տվեք այս պահին գնամ »։

Տեսանյութը՝ շուտով

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ