Գլխավոր էջ Գլխավոր Դիմակ կրելու պարտադրանքը շինծու օրակարգ է․ Գևորգ Պետրոսյան

Դիմակ կրելու պարտադրանքը շինծու օրակարգ է․ Գևորգ Պետրոսյան

803
0

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության մասին MedMedia-ի թղթակիցը զրուցեց «Բարգաված Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։

«Ժամանակին վարչապետ կոչեցյալն ասում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իսկ հիմա քաղաքացիներին սարքել է տուգանքի մատերիալ։ Այսօր էլ ասաց, որ քաղաքացիները վիրուսից մահանալու մատերիալ չե»,-ասաց պատգամավորը։

Պետրոսյանի խոսքով՝ վարչապետը ունակ չէ պայքարել համավարակի դեմ, ունակ չէ տնտեսությունը զարգացնել․«Նա ընդամենը տուգանում է մարդկանց, որպեսզի համալրի բյուջեն՝ չհարուցելով հարյուր հազարավոր թոշակառունների զայրույթը՝ կարողանալով վճարել թոշակները։ Հիմա նա հստակ գիտակցում է, որ իրեն ճանաչելով, որևէ մեկը մեր երկրում ներդրում չի անելու, տնտեսությունը վերջնականապես կործանվում է։ Ընդամենը երկարաձգում է իր իշխանության օրերը։ Ցավոք, վարչապետ կոչեցյալի զբաղմունքը հիմա միայն դա է։ Նա փչացնում է ոստիկանությունն ու ԱԱԾ, թշնամացնում ժողովրդի հետ։ Նա ի վիճակի չէ լուրջ բան ասելու»,-նշեց նա։

Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ դիմակ չի կրում, բայց չի վարակվել կորոնավիրուսով, թեպետ նախորդ շաբաթ բազմաթիվ այլ մարդկանց հետ ԱԱԾ դիմաց աջակցել է Գագիկ Ծառուկյանին․«Հնարավոր է վիրուս չկա, կամ՝ օրգանիզմի առանձնահատկություն է։ Ես հիմա էլ դիմակ չեմ կրում, թեպետ դա դիմակ չէ, դնչկալ է։ Հիվանդության թվերը հուշում են , որ դիմակները առանձնապես օգտակար չեն, ավելին՝ այլ հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Այդ ամսին բժիշկները ևս բարձրաձայնում են։ Դիմակ դնելը ուրիշ շարժառիթ ունի, սա որևէ ձևով չի նպաստում վիրուսի կանխարգելմանը։ Եթե ամբողջ ազգին դիմակահանդեսի մասնակից են սարքել, ինչու օգուտ չի տալիս և վարակակիրների թիվը չի նվազում»։

Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը սխալ, շինծու օրակարգ է, ինչի հետևում հավանաբար կոմերցիոն շահեր են թաքնված։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ