Գլխավոր էջ Գլխավոր «Ի տխրություն ձեզ` ինձ շատ լավ եմ զգում և դեռ երկար կապրեմ»․...

«Ի տխրություն ձեզ` ինձ շատ լավ եմ զգում և դեռ երկար կապրեմ»․ Բրազիլիայի նախագահ

576
0

Չորեքշաբթի հրապարակած թվիթերյան գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ «հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի օգտագործումից հետո իրեն շատ լավ է զգում»՝ գրառմանը կից տեղադրելով լուսանկար, որտեղ սեղանի շուրջ նստած ձեռքին սուրճի բաժակ է պահում։

«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են հիդրոքսիքլորոխինին, բայց այլընտրանք չունեն․ ի տխրություն ձեզ՝ պետք է ասեմ, որ դրա ընդունումից հետո ինձ շատ լավ եմ զգում և Աստծո ողորմությամբ դեռ երկար կապրեմ»,- գրել է նա։

Իր գրառման մեջ Բրազիլիայի նախագահը նաև պաշտպանել է համաճարակի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերը։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին հրապարակավ հայտնելուց ժամեր անց հրապարակել էր տեսանյութ, որում ընդունում էր բազմիցս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին արժանացած հիդրոքսիքլորոխինը:

«Մենք գիտենք, որ դրանցից ոչ մեկը գիտական տեսանկյունից չի ապացուցել իր արդյունավետությունը, բայց ես համալրեցի այն մարդկանց շարքը, որոնց այս դեղամիջոցն օգնում է։ Այնպես որ, ես վստահում եմ հիդրոքսիքլորոխին, իսկ դո՞ւք»,- տեսանյութում ասել էր Բրազիլիայի նախագահը:

Նշենք, որ հետազոտողները դեռևս չեն ապացուցել կորոնավիրուսի բուժման հարցում այս դեղամիջոցի արդյունավետությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ