Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար

1070
0

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն  հայտնել է, որ  կորոնավիրուսային վարակի դեմ խոստումնալից գրեթե երկու տասնյակ պատվաստանյութեր կան Ռուսաստանում։ Այս մասին գրում է Tass-ը։

«Այն պատվաստանյութերը, որոնք արդեն իսկ խոստումնալից են, դրանք 17-ն են և դրանց ուղղությամբ իրականացվում են առավել խորքային աշխատանք», — ասել է նախարարը։

Մուրաշկոն նաև նշել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա ինքնուրույն որոշում կայացնել, արդյո՞ք ցանկանում է պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ, թե ոչ։

«Ընդհանրապես, պատվաստումը մեր դեպքում միայն քաղաքացու համաձայնությամբ է: Մենք տեսնում ենք, որ այսօր պատվաստումների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ուստի մարդիկ այսօր գիտակցել են պատվաստումների ամբողջ նշանակությունը, և ես ուզում եմ ասել, որ այս ժամանակահատվածում ավելացել է պատվաստումների աջակիցների թիվը»,- ասել է Մուրաշկոն։

Նախարարի խոսքով, փորձագետները տվյալներ չունեն մարդու իմունային համակարգի կորոնավիրուսին ռեակցիայի լիակատար բացակայության վերաբերյալ, չնայած որ իմունային պատասխանը կարող է լինել ավելի թույլ՝ ասիմպտոմատիկ վարակի դեպքում:

«Նրանք, ովքեր տարել են հիվանդությունը ծանր, իմունիտետը ձևավորվում է ավելի կայուն: Նրանք, ովքեր հիվանդությունը տարել են ասիմպտոմ, մենք տեսնում ենք, որ, այո, իմունային պատասխանը ավելի թույլ է եղել», — ասել է նախարարը:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված մոտ 112 հազար հիվանդ այժմ գտնվում է Ռուսաստանի հիվանդանոցներում, ինչը կառավարելի է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ