Գլխավոր էջ Գլխավոր «Հիվանդների համար ծավալված բոլոր 120 մահճակալները գրեթե զբաղված են»․ Թորոսյան

«Հիվանդների համար ծավալված բոլոր 120 մահճակալները գրեթե զբաղված են»․ Թորոսյան

427
0

Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար ծավալված բոլոր 120 մահճակալները գրեթե զբաղված են։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Դա նոր ծավալումներից ամենամեծն է։ Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական է, բայց մի քանի տեխնիկական հարց կա, այսինքն՝ մոտ օրերս վերջնական կլինի։

Վերակենդանացման բաժանմունքների մասով մենք ունենք երեք սպասվող՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի բժշակական կենտրոններում։ Ես Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունք երեկ անձամբ եմ այցելել, այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ։ Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք՝ մոտ 25 մահճակալանոց, և այս պահին գործող մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսային հիվանդությանը»,- ասաց նախարարը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ու Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի նոր վերակենդանացման բաժանմունքների ծավալումը շատ արագ չի լինի, որովհետև լայնավածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, նշեց նախարարը։

«Ամեն դեպքում դրանք զրոյից են ստեղծվում։ Եվ մեր նախնական թիրախային ժամկետներն օգոստոսի կես, մինչև սեպտեմբեր է։ Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում ակնկալվում է նաև դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է»,- նշեց Արսեն Թորոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ