Գլխավոր էջ Գլխավոր « Տանը սպասող քաղաքացիներ չկան»․ Արսեն Թորոսյան

« Տանը սպասող քաղաքացիներ չկան»․ Արսեն Թորոսյան

789
0

Տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է չկա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս: Նաև շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվը առավոտյան 9-ի դրությամբ տասներեք է: Օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում: Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված՝ այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար»,-ասաց Թորոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ