Գլխավոր էջ Գլխավոր Աշխարհը դեռ չի հասել համավարակի պիկին

Աշխարհը դեռ չի հասել համավարակի պիկին

524
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը դեռ չի հասել կորոնավիրուսային համավարակի պիկին: Վարակի տարածումն արագանում է: 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտնել է Ժնևում հերթական ճեպազրույցի ժամանակ:

Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի զոհերի քանակն «ամբողջ աշխարհում համահավասարվել է»: Շատ երկրներ հաջողության են հասել մահացության նվազման առումով: Միաժամանակ այլ պետություններում այդ թիվը շարունակում է աճել:

Օրերս ԱՀԿ-ն հայտարարել էր՝ հուսով է համագործակցել Ռուսաստանի հետ պատվաստանյութի ստացման շուրջ: Հիմա սպասում են ռուսական դեղամիջոցի փորձարկման արդյունքներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ