Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ իմաստ ունի պատվաստանյութը

Ի՞նչ իմաստ ունի պատվաստանյութը

441
0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյաը գրել է․

«Էս փոքր տեսանյութի մեջ մարդիկ ընդամենը Առողջապահության նախարարի ստի ու հանրության ապակողմնորոշման փաստն են տեսնում։ Իհարկե, դա կա, ինչը նվազեցնում ա վստահությունը կառավարության, առողջապահության նախարարության, ժամանակակից բժշկության հանդեպ ընդհանրապես։ Բայց էստեղ միայն ստի առկայության փաստը չի, որ կարևոր ա։

Եթե մարդը հիվանդանում և բուժվում ա, իր մոտ էդ հիվանդության նկատմամբ հակամարմիններ են առաջանում, որոնք վիրուսին թույլ չեն տալիս երկրորդ անգամ ախտահարել էդ մարդու օրգանիզմը։ Վակցինացիան էդ պրոցեսի արհեստական կազմակերպումն ա։ Ըստ 2020 թվականի մայիսի 5-ի Առողջապահության նախարարի տվյալների (թե բուժվելուց հետո կրկնավարակման դեպքեր կան Հայաստանում), պատվաստանյութով համաճարակը հաղթահարելու հույսերը սին են։ Այսինքն, ոնց որ բնական դեպքերում, մարդը կարող ա պատվաստվել ու հետո էլի վարակվել կորոնավիրուսով։

Տեսանյութում 2020 թվականի հուլիսի 7-ին նա հերքում ա մայիսի 5-ին արտաբերած իր իսկ խոսքերը և, ըստ էության, խեղաթյուրում ա ճշմարտությունը։ Դրա նպատակը մեկն ա՝ արդարացնել վակցինայով համաճարակի հաղթահարման իր հայտարարած ռազմավարությունը։ Սա միայն սուտ ու ճշմարտության խեղաթյուրում չի, սա արդեն նաև կոռուպցիոն ռիսկ ա ու ուշադրության ֆոկուսը պետք ա կենտրոնացնել նրա վրա, որ պետական միջոցների վատնում տեղի չունենա։ Իսկ ընդհանուր առմամբ, որևէ նպատակով հանրությանը ապակողմնորոշող նախարարը պետք ա հեռանա։

Իսկ մենք մի անգամ էլ արձանագրենք, որ եթե կրկնավարակի դեպքեր գոյություն ունեն, ապա վակցիանայի արդյունավետությունը կասկածի տակ ա։ Եթե էդպիսի դեպքեր գոյություն չունեն, ապա մենք գնում ենք բնական իմունիզացիայի՝ իմունային պատնեշ ստեղծելու ճիշտ ռազմավարությամբ։

Հ․Գ․ Էն ընկերներիս, որոնք էս գրառման մեջ «հակավակցինացիոն» իռացիոնալ շարժման էլեմենտներ կգտնեն, խորհուրդ եմ տալիս մի անգամ էլ կարդալ գրառումը։ Եթե էլի գտնեն էդպիսի տարրեր, խնդրում եմ արտահայտվել, քանի որ նրանք աշխարհը տեսնում են 2D ֆորմատով (երկչափ), լայնախոհ չեն և էդ դեպքում մեր ճանապարհները բնականորեն տարանջատվում են։ Շնորհակալություն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ