Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր դեղամիջոցն է բուժել Բրազիլիայի նախագահին կորոնավիրուսից

Ո՞ր դեղամիջոցն է բուժել Բրազիլիայի նախագահին կորոնավիրուսից

517
0

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որ կորոնավիրուսով է վարակվել, պատմել է, որ բուժվելու համար հիդրոքսիքլորոխին (hydroxychloroquine) կոչվող դեղամիջոցն (օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և մալարիայի դեմ) է ընդունում: Նախագահն ընդգծել է, որ դեղամիջոցի ընդունումից հետո իրեն «ավելի լավ է» զգում, գրում է Daily Mail-ը։

Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին հրապարակավ հայտնելուց ժամեր անց Բոլսոնարուն հրապարակել է տեսանյութ, որում ընդունում է բազմիցս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին արժանացած հիդրոքսիքլորոխինը:

Բոլսոնարուն տեսանյութում պնդում է, որ այն ընդունելուց հետո իրեն «ավելի լավ է զգում»։

«Այսօր ինձ ավելի լավ եմ զգում, այնպես որ այն (հիդրոքսիքլորոխին) արդյունք է տալիս։ Այսօր մենք գիտենք, որ կան նաև այլ միջոցներ, որոնք կարող են օգնել պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասել է 65-ամյա Բոլսոնարուն։

«Մենք գիտենք, որ դրանցից ոչ մեկը գիտական տեսանկյունից չի ապացուցել իր արդյունավետությունը, բայց ես համալրեցի այն մարդկանց շարքը, որոնց այս դեղամիջոցն օգնում է։ Այնպես որ, ես վստահում եմ հիդրոքսիքլորոխին, իսկ դո՞ւք»,- տեսանյութում ասում է Բրազիլիայի նախագահը:

Այնուամենայնիվ, հետազոտողները դեռևս չեն ապացուցել կորոնավիրուսի բուժման հարցում այս դեղամիջոցի արդյունավետությունը։

Հիշեցնենք, որ երեկ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ կորոնավիրուսի  թեստը դրական պատասխան է տվել: 65-ամյա քաղաքական գործիչը բազմիցս ակտիվորեն քննադատել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները՝  վարակն անվանելով՝ «թեթև գրիպ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։

Brazil's president Jair Bolsonaro holds up a dose of hydroxychloroquine last night as he claimed the unproven drug was helping his recovery from a coronavirus infectionBolsonaro, 65, downed the dose with a glass of water to treat a virus which he has previously downplayed as a 'little flu'Brazil's president Jair Bolsonaro yesterday revealed he has tested positive for coronavirus - but dismissively removed his mask as he told reporters he felt 'perfectly well'Bolsonaro has previously referred to the coronavirus as a 'little flu' and railed against the WHO's advice

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ