Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիում COVID 19-ի նոր դեպքեր են գրանցվել․ մանրամասներ

Գյումրիում COVID 19-ի նոր դեպքեր են գրանցվել․ մանրամասներ

936
0
Գյումրիի տուն-ինտերնատում գրանցվել են COVID 19-ի դեպքեր։ Այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց Գյումրիի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․
«Ինձ ՀՎԿԱԿ-ից այդ մասին տեղեկացրին, քանի որ թեստավորման հարցերով իրենք են զբաղվում։ Թե քանի՞սն են վարակված կամ քանի՞ թեստ է արվել՝ չգիտեմ, բայց որ օջախ կա՝ դա հաստատ է»,-հայտնեց նա։
Մենք նաև կապ հաստատեցինք ՀՎԿԱԿ մամուլի բաժնի հետ, սակայն մեր հարցին այնտեղից չպատասխանեցին։
Հիշեցնենք, որ Խնամքի կենտրոնի պահպանությամբ տևական ժամանակ է զբաղվում է «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակը։
Թե ինչ է տեղի ունենում Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում պարզեցինք Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանից։
Վերջինս մեզ հայտնեց, որ 151 խնամվողներից վարակված է 55-ը, իսկ 66 աշխատողներից՝ 12-ը․«Սպիտակ, Գյումրիի և Երևանի  հիվանդանոցներ են տեղափոխվել 37 խնամվող և 1 աշխատակից։ Ասիմտոմ հիվանդները մեկուսացված են։ Մենք համագործակցում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ։ Համաճարակաբանները մեզ օգնում են մեկուսացման պայմանների ճիշտ կազմակերպման հարցում»։
Նա նաև տեղեկացրեց, որ վարակի առաջին դեպքը գրանցվել է նախորդ շաբաթ։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ