Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքապետի մամուլի խոսնակը չգիտի, թե որքան հաճախ է արվում ախտահանում

Քաղաքապետի մամուլի խոսնակը չգիտի, թե որքան հաճախ է արվում ախտահանում

468
0

Երևան քաղաքի բնակիչները համավարակի ընթացքում բացմիզս ահազանգում են, որ շենքերում ախտահանման ընթացքը կանոնավոր չի կատարվում կամ ընդհանրապես չի ախտահանվում։ Medmedia.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, հասկանալու համար, թե ե՞րբ է կատարվում շենքերի ախտահանման գործընթացը, որ բնակիչները դրան ականատես չեն լինում։

« Շենքերի ախտահանման ընթացքին աջակցում են համատիրությունները, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը՝ երբեմն ախտահանման նյութեր տրամադրելով, սակայն հիմնական գործառույթն իրականացնում է համատիրությունը։ Եթե բնակիչը տարածքի ախտահանման հետ կապված որևէ խնդիր է նկատում, ապա պետք է միանգամից դիմի համատիրությանը» ։

Թե որքա՞ն հաճախ է իրականացվում շենքերի ախտահանման ընթացքը Հակոբ Կարապետյանը դժարացավ պատասխանել, սակայն հստակ նշեց, որ ախտահանման աշխատանքներն անշուշտ կատարվում են։ Վերջինս երաշխավորեց, որ քաղաքապետարանը ուղղակիորեն ամեն օր ախտահանում է տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ախտահանման հիմնարկն ախտահանում է աղբամանները։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ