Գլխավոր էջ Գլխավոր Ռեկորդային թվով մարդ է մահացել

Ռեկորդային թվով մարդ է մահացել

516
0

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 245 688-ի, մահվան ելքով դեպքերինը` 11 931-ի, վարակվածներից  207 000 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է  irna.ir կայքը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադատ Լարիին:

«Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2637 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 688-ի»,-տեղեկացրել է Լարին:

Մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով՝  200 մարդ է մահացել:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 11 772 304 է, մահացել է 541 521 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ