Գլխավոր էջ Գլխավոր Եզդիաբնակ համայնքներում կորոնավիրուս կա

Եզդիաբնակ համայնքներում կորոնավիրուս կա

372
0

Որոշ երկրներում ազգային փոքրամասնությունների և պետականաստեղծ ազգերի միջև կորոնավիրուսով վարակման տարբեր մակարդակներ կան։ Դա հատկապես վերաբերում է հյուսիսային երկրներին, որտեղ ազգային փոքրամասնությունները հարավային երկրներից են։ Այս մասին ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, նախարարն ասաց, որ Հայաստանում բնակվող հայերն ու ազգային փոքրամասնությունները նույն տարածաշրջանում են ապրել ու շատ նման են նաև սովորույթներով։ Այդ է պատճառը, ըստ նախարարի, որ վարակման դեպքերի թիվը շատ տարբեր չէ։

Նա հիշեցրեց, որ վիրուսը ազգային պատկանելիություն չի հարցնում, սակայն խոստացավ ուսումնասիրել եզդիաբնակ Տանձուտ գյուղում վարակումների խնդիրը, ինչի մասին հարց էր ուղղվել նրան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ