Գլխավոր էջ Գլխավոր Սոցիալական հեռավորությունը խիստ անհրաժեշտ է համավարակի դեմ պայքարում

Սոցիալական հեռավորությունը խիստ անհրաժեշտ է համավարակի դեմ պայքարում

477
0

Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կից տեղադրելով BBC-ի հրապարակումը: Սկզբնաղբյուրը «Lancet» բժշկական ամսագիրն է:

«60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»,-գրել է նախարարը:

Սա համարվում է կորոնավիրուսի վերաբերյալ Եվրոպայում ամենախոշոր հետազոտությունը:

Նշվում է նաև, որ նման իրավիճակում սոցիալական հեռավորությունը, նոր դեպքերի հայտնաբերմանն ուղղված ջանքերը և մեկուսացումը խիստ անհրաժեշտ են համավարակի դեմ պայքարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ