Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ դիմել մանկաբույժի. 12 ահազանգող ախտանշաններ

Ե՞րբ դիմել մանկաբույժի. 12 ահազանգող ախտանշաններ

848
0
Շատ հաճախ մայրիկները շփոթում են` թե որն է մանկաբույժին դիմելու իրական իրավիճակը: Արդունքում կամ դիմում են ուշացած դեպքերում, կամ էլ`անհարկի: Սրանից խուսափելու համար Շենգավիթ ԲԿ-ի Նորածնային վերակենդանացման բաժնի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը MadMedia.am-ի առաջարկով ներկայացնում է տասներկու նախանշան, որոնց դեքում բժշկին դիմելը չպետք է ուշանա:
1. Եթե նորածինը հրաժարվում է 2 և ավելի հաջորդաբար կերակրումներից
2. Եթե նորածինը թույլ է կամ քնկոտ
3. Եթե առկա է փսխումներ՝ կանաչավուն, արյունային կամ այլ հավելումներով
4. Առկա է ձգձգվող դեղնություն (ավելի քան 15 օր հասունների և 21 օր անհասների մոտ)
5. Եթե նորածնի մոտ առկա են շնչառության խանգարումներ (հաճախացած՝ 60 և ավելի շնչառական ակտ 1 րոպեում, խիստ դանդաղած՝ 20 և ավելի պակաս շնչառական ակտ րոպեում) կամ դժվարացած շնչառություն
6. Եթե նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո
7. Եթե մաշկը պորտի շրջանում կարմրած է, այտուցված կամ թարախակալված
8. Եթե կղանքի մեջ առկա է արյուն
9. Եթե նորածնի մարմնի ջերմաստիճանը 36,5-ից ցածր կամ 37,5-ից բարձր է
10. Եթե նորածինն ունի մոնոտոն, բարձր, գրգռված լաց, որը չի անցնում կերակրումից և նորածնի սովորական խնամքի կազմակերպումից հետո
11. Եթե առկա են ցնցումներ
12. Եթե առկա է մարմնի, դեմքի շրջանի, վերջույթների կապույտ գունավորում:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ