Գլխավոր էջ Medmedia TV Վարակի պայթյունաձև բու՞մ կլինի․ ինչի՞ համար է հարկավոր տուգանել մարդկանց

Վարակի պայթյունաձև բու՞մ կլինի․ ինչի՞ համար է հարկավոր տուգանել մարդկանց

1075
0

«Մենք մտածում ենք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել արտակարգ ռեժիմի կանոններն անգամ՝ կարանտինից հետո»,- ասել է,առողջապահության նախարարը՝ պատճառաբանելով, որ ռեժիմի ավարտվելուց հետո բոլորը կվերադառնան նախկին կենսակերպին ու վարակի պայթյուն կլինի, որը անվերահսկելի կդառնա։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանենք և այլ իրավական կարգավորումներ չունենանք, հիվանդությունը պայթյունաձև տարածում կունենա՝ դրանից բխող ծանր և աղետալի հետևանքներով»,-նշել է Թորոսյանը և հավելել, որ արտակարգ դրությունը եթե դադարի, ապա մենք հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ այլ կարգավորումներ, նաև դրանից բխող պատասխանատվության միջոցները։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ